Հայ ըմբիշները 4 ոսկե մեդալ են նվաճել Նիսում

Հայ ըմբիշները 4 ոսկե մեդալ են նվաճել Նիսում

PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական ոճի չորս ըմբիշ` Ռուդիկ Մկրտչյանը ( 55 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ) և Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ) հաղթող է ճանաչվել միջազգային խոշոր մրցաշարում:

Grand Prix de France մրցաշարն անցել է Ֆրանսիայի Նիս քաղաքում:

Նրանց թիմակիցներ Գևորգ Ղարիբյանը (60 կգ) և Արթուր Շահինյանը (97 կգ) դարձել են երրորդ մրցանակակիրներ, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Միջազգային մրցաշարը նվիրված էր հայտնի մարզիկ Անրի Դելգանի հիշատակին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---