Մնացականյան. Խաղաղության մասին խոսելը հարցականի տակ չի դնում վճռականությունը 4 փետրվարի 2019 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Խաղաղության մասին խոսելը հարցականի տակ չի դնում վճռականությունը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Անդրադառնալով այն դիտարկմանը, թե Փաշինյանի այն հայտարարությունը, որ ՀՀ-ն երբեք չի քննարկի «խաղաղություն տարածքների դիմաց» բանաձևը, Ադբրեջանի ԱԳՆ-ն որակել է որպես բանակցություններից հրաժարվելու քայլ՝ նախարարն ասել է. «Հայաստանն իր մասով շարունակում է աշխատել», հայտնում է Aysor.am-ը: «Հայաստանը բանակցող կողմ : Հայաստանն ունի իր մասը, նա երաշխավորն է Ղարաբաղի անվտանգության»,- ասել է նախարարը՝ պատասխանելով այն հարցին, թե քանի հակամարտող կողմ կա, քանի որ, ըստ Փաշինյանի հայտարարության, ստացվում է, որ Հայաստանը ևս հակամարտող կողմ է: Անդրադառնալով Փաշինյան-Ալիև ևս մեկ հանդիպման հնարավորությանը մոտ ապագայում՝ Մնացականյանն ասել է.«Չշտապենք դեռևս: Շատ էական է, որպեսզի մենք շարունակենք կառուցել գործընկերությունն այնպես, որ կարողանանք արդյունք ունենալ»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախարարին հրավիրել է ԱԺ հանդիպման: Հանդիպումը փակ է եղել: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակ է, Փաշինյանի հետ հանդիպումից հետո իրավիճակը չի փոխվել Նրանք ասել են, որ մտադիր չեն ճանապարհը բացել, քանի դեռ սահմանազատման իրենց պահանջները չեն կատարվել Evocabank-ը` Career City Fest 2K24-ին Հաղթողները 10-ն էին, որոնք նվեր են ստացել գրքեր ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է սկսել աշխատել ու համատեղ քննարկումների միջոցով լուծում տալ հարցերին Ըստ Նազարյանի, Փաշինյանն ասել է, որ սահմանապահները կագնեն, «կարող ա մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրը անվտանգ չլինի» |