2018-ին 3.5 անգամ ավելի շատ արևային վահանակ է արտադրվել

2018-ին 3.5 անգամ ավելի շատ արևային վահանակ է արտադրվել

PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում արևային վահանակների արտադրությունն աճել է 3.5 անգամ:

Ազգային վիճակագրկան ծառայության տվյալների համաձայն՝ նախորդ տարի ՀՀ-ում արտադրվել է 5231 հատ արևային վահանակ՝ 2017 թվականի 1490 արևային վահանակի փոխարեն:

Հաշվետու ժամանակահատվածում 41.3%-ով աճել է համակարգիչների արտադրությունը. եթե նախորդ տարի ՀՀ-ում արտադրվել է 1229 հատ համակարգիչ, ապա 2017-ին այդ թիվը կազմել է 870:

 Ուշագրավ
«Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա
Նա ասել է, որ 2020-ին տնտեսությունն ունեցել է ընդամենը 7.6 տոկոս անկում
ՌԱԷԿ-ի մասնագետները ներկայացրել են տեխնիկական սպասարկման և վերանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքը
Նա հավելել է, որ էկոնոմիկայի նախարարությունը բիզնեսի համար առավել կոնկրետ առաջարկներով հանդես կգա