ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների պարտավորություններն, ուղղված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ակտիվացմանը

PanARMENIAN.Net - Վաշինգտոնը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի պարտավորություններն, ուղղված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ակտիվացմանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան: Նա հաղորդել է, որ մտադիր է Վաշինգտոնում հանդիպել Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ եւ քննարկել բանակցությունների վիճակը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտադիր են նաեւ մոտակա շաբաթներին հանդիպել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ: «Ես հույս ունեմ նախարարների կարծիքը լսել հիմնարար համաձայնագրի այն կետերի վերաբերյալ, որոնք չլուծված են մնում, ինչպես նախագահներ Ալիեւն ու Սարգսյանը հարցնում էին այդ մասին համանախագահներին հունիսի 6-ին Սանքտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման ժամանակ»,-ասել է Բրայզան:



Դիվանագետը հաղորդել է, որ երկուշաբթի Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը կառուցողական հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ: Հանդիպմանը պետքարտուղարը պատրաստակամություն է հայտնել աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին, օգնելու համար Հայաստանին ու Ադրբեջանին հաղթհարել դեռեւս առկա տարաձայնությունները հիմնարար սկզբունքների վերաբերյալ, որ շարադրված են մադրիդյան համաձայնագրում, ասել է Բրայզան, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---