6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ադրբեջանում. Զգացվել է նաև Արցախում 6 փետրվարի 2019 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 5-ին 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Շամախի քաղաքից 2 կմ հյուսիս-արևմուտք, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է նաև Արցախի Հանրապետության Ստեփանակերտ, Շուշի և Հադրութ քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ: Օջախը եղել է 10 կմ խորությամբ: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 23:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հյուսիսային լայնության 40.640 և արևելյան երկայնության 48.620 աշխարհագրական կոորդինատներով: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |