ՀՀ-ն կարող է գործակցել լեհական «Լուբավայի» հետ ռազմարդյունաբերությունում

ՀՀ-ն կարող է գործակցել լեհական «Լուբավայի» հետ ռազմարդյունաբերությունում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և լեհական «Լուբավա» ռազմարդյունաբերական ձեռնարկության ներկայացուցիչներին:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետ Փաշինյանը կարևորել է հայ-լեհական կապերի շարունակական զարգացումը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է քննարկել այդ ուղղությամբ անելիքները:

Դեսպան Չեպլակն իր հերթին խոսել է ՀՀ-ի հետ երկկողմ հարաբերությունների խորացման կարևորության մասին և վերահաստատել է ՀՀ վարչապետին ուղղված՝ Լեհաստան այցելելու հրավերը:

Հանդիպմանը քննարկվել են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ռազմարդյունաբերության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է Հայ-լեհական տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը:

«Լուբավան» ռազմատեխնիկա և ռազմամթերք արտադրող լեհական ընկերություն է: Այն գործունեություն է ծավալում ավելի քան 60 տարի: Ընկերության արտադրանքը պահանջարկ ունի աշխարհի ավելի քան 40 երկրում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---