ՀՀ ԱԳՆ ղեկավարը Ջոն Դանիլովիչի հետ քննարկել է Հայաստանում ամբողջական ծավալով «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրերի վերսկսման հնարավորությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոնում ընթացող այցի շրջանակներում հուլիսի 15-ին հանդիպել է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրեն դեսպան Ջոն Դանիլովիչի հետ:Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը քննարկեց ամբողջական ծավալով կորպորացիայի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի վերսկսման հետ կապված հարցերը` կարեւորելով կորպորացիայի ծրագրերի տնտեսական եւ քաղաքական նշանակությունը հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ենթատեքստում:



Դեսպան Դանիլովիչը ասաց, որ կորպորացիայի մասնագետները արդյունավետ են գնահատում Հայաստանում իրականացրած համատեղ աշխատանքները, եւ հույս հայտնեց, որ ս.թ. սեպտեմբերին «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գործադիր խորհուրդը հնարավորություն կունենա վերահաստատել կորպորացիայի չափորոշիչներին Հայաստանի համապատասխանելիությունը:



Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը իր վերջին նիստում որոշում է կայացրել մոտ 17 մլն. ԱՄՆ դոլար հատկացնել միջգյուղական ճանապարհների կառուցման վերաբերյալ «Հազարամյակի Մարտահրավերներ Հիմնադրամ- Հայաստան» կազմակերպության կողմից ստանձնած պարտավորությունները կատարելու նապատակով, ինչը ծրագիրը շարունակմանը նպաստելու Հայաստանի իշխանությունների հաստատակամության եւս մեկ արտահայտությունն է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---