VivaStart. Հմտությունների բացահայտում, մասնագիտացում և «դիրքավորում»՝ աշխատաշուկայում 7 փետրվարի 2019 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել ուսանողների մասնագիտացմանը: 2015-ից իրականացվող՝ VivaStart կրթական ծրագիրը, անհրաժեշտ ներուժի բացահայտման և հետագա ձեռքբերումների մեկնարկային հիմքեր է ձևավորում մասնակիցների համար: Հանրապետության տարբեր բուհերի ուսանողներ ուսումնասիրում են գործարար էթիկայի նորմերը և աշխատանքային միջավայրում՝ ընկերության տարբեր սպասարկման կենտրոններում, բարձրակարգ սպասարկման գործնական հմտություններ են ձեռք բերում: Ավելին՝ տիրապետում են տարբեր, օրինակ՝ հարցազրույցի մասնակցելու և ռեզյումե/CV կազմելու տեխնիկային: Դա նրանց թույլ է տալիս աշխատաշուկա մտնել առավել վստահ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը հավաստագրեր է հանձնել VivaStart-ի շրջանավարտների՝ 2018 թվականի վերջին խմբին: Հերթական դասընթացին մասնակցել է հանրապետության տարբեր մարզեր և բուհեր ներկայացնող՝ 38 ուսանող: Երկամսյա ժամանակահատվածում երիտասարդները տիրապետել են բաժանորդի հետ արդյունավետ հաղորդակցության հմտություններին, ընկերության առաջարկած ապրանքատեսակներին, ծառայություններին և դրանք առաջարկելու՝ մարքեթինգային գործիքների կիրառման ճկունությանը: Տարեվերջյան շրջանավարտներից արդյունավետ ցուցանիշ արձանագրածներից երեքը ստացել էSamsung J6+ սմարթֆոն: 2018 թվականին VivaStart կրթական ծրագրից օգտվել է 110 ուսանող: Նրանցից տասն աշխատանքի է անցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման տարբեր կենտրոններում: VivaStart-ը մեկնարկային կարևոր հնարավորություն է՝ աշխատանքային միջավայրում ինքնադրսևորվելու, գործատու-աշխատող-երրորդ կողմ կապը պատկերացնելու և ճկուն լուծումներ առաջարկելու համար: Վստահ եմ, որ դասընթացից առաջ և հետո այս ամենի նկատմամբ ձեր պատկերացումներն ու մոտեցումները տարբեր են եղել: Կարևոր է կիրառել ձեռք բերած գիտելիքները և գնահատել քաղաքակիրթ հաղորդակցման մոդելը: Շնորհավորում եմ ձեզ և ակնկալում լավագույն որակների դրսևորում այն միջավայրում, որը կընտրեք ապագայում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 2015 թվականից մեկնարկած ծրագրի շահառու է դարձել 294 ուսանող: Այդ տարիների ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատանքային թիմին է միացել լավագույն արդյունք արձանագրած 43 ուսանող: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին |