Պարգևատրում՝ աշխատավարձի 30%-ի չափով, վերին շեմի սահմանում, արտաբյուջետային ֆոնդերի վերացում․ Ինչ են որոշել ԱԺ-ում

Պարգևատրում՝ աշխատավարձի 30%-ի չափով, վերին շեմի սահմանում, արտաբյուջետային ֆոնդերի վերացում․ Ինչ են որոշել ԱԺ-ում

PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հրավերով խորհրադարանում էր ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ում հետ մոտ 5 ժամ քննարկվել են պարգևավճարների խնդրի ու Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված հարցերը:

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի փոխանցմամբ, պետական կառույցներում արտաբյուջետային ֆոնդեր այլևս չեն լինի․ հնարավոր է բացառություն արվի ՀՀ պաշտպանության նախարարության համար։

«Հիմնականում հենց այս ֆոնդերից են տարիներ շարունակ տրամադրվել պարգևավճարներ և սահմանված չի եղել պարգևավճարի վերին շեմ հանրային ծառայողի համար», - գրել է Նազարյանը ֆեսյբուքյան իր էջում։

Որոշվել է նաև, որ 2019 թվականի բյուջեով յուրաքանչյուր պետական հաստատության համար պարգևավճարի ֆոնդ կնախատեսվի աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսի չափով:

«Քաղաքացիական ծառայության գրասենյակը մշակում է կառավարության որոշում, որը պետք է կարգավորի պարգևավճարների բաշխումը: Կարծում եմ՝ այս կարգի ամենակարևոր հարցը վերաբերում է վերին շեմ սահմանելուն յուրաքանչյուր պաշտոնի համար, որպեսզի ղեկավարն այդ շեմով սահմանափակված լինի՝ իրեն ու աշխատողներին պարգևավճարների տրամադրման ժամանակ: Առաջին իսկ հնարավորության դեպքում արդեն մենք կնախաձեռնենք փոփոխություն Հանրային ծառայության մասին օրենքում, որպեսզի հրապարակվող հայտարարագրի մեջ երևա նաև պարգևավճարի չափը», - գրել է Նազարյանը:

Ավելի վաղ պետական աշխատողների բարձր պարգևոտրումները մեծ հանրային աղմուկ էին բարձրացրել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---