
Փետրվարի 8-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար:Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց):
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Ապարան, Թալին, Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ քաղաքներում և Անի, Ախուրյան համայնքներում առկա են տեղումներ ձյան տեսքով, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարություն:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: