«Հյուսիս-հարավի» շինարարությունը եռապատկվել է

«Հյուսիս-հարավի» շինարարությունը եռապատկվել է

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարական աշխատանքների ծավալը եռապատկվել է։

«Այն ծավալները, որոնցով առաջ էին գնում աշխատանքները, մեր գործուն ջանքերի շնորհիվ եռապատկվել են: Ի սկզբանե աշխատանքները շատ դանդաղ են ընթացել, և պրոցեսը հետ էր ընկել մինչև կառավարության փոփոխությունը: Մեր ջանքերը շարունակելու ենք գործադրել, որ մինչև ստանձնած ժամկետը աշխատանքներն ավարտին մոտեցվեն», - ասել է նախարարը:

Նա նշել է, որ այժմ աշխատանքներ են տարվում մայրուղու առաջին և երկրորդ տրանշներով նախատեսված շինարարական աշխատանքները նախատեսված ժամկետներում ավարտելու ուղղությամբ:

Արշակյանհ հայտնել նաև, որ տրանշ 1-ում ու նաև 2-ում որակի հետ կապված լուրջ խնդիրներ են հայտնաբերվել, և հարցը քննչական կոմիտեի վարույթում է։

Ավելի վաղ 23,5 մլրդ դրամի չարաշահում էր բացահայտվել նախագծում։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---