Աշոտյան. Կառավարությունը պետք է հրապարակի ՀՀ զորախումբ ուղարկելու Սիրիայի պաշտոնական խնդրանքը

Աշոտյան. Կառավարությունը պետք է հրապարակի ՀՀ զորախումբ ուղարկելու Սիրիայի պաշտոնական խնդրանքը

PanARMENIAN.Net - ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն, անդրադառնալով ՊՆ այն հայտարարությանը, որ հայ մասնագետներն արդեն Սիրիայում, կարծիք է հայտնել, որ դա արվել է օրենքի խախտումով:

«ԱԺ-ում մի քանի անգամ հարց եմ ուղղել Նիկոլ Փաշինյանին, պահանջել, որ գործընթացը կազմակերպվի ՀՀ օրենսդրությանը համապատասխան և ապահովվեն մեր զինծառայողների իրավունքները և երաշխիքները։

Այսօր ՊՆ-ն հայտնեց, որ զորախումբն արդեն Սիրիայում է։ Սեփական քաղաքական շահերից ելնելով՝ Փաշինյանը կոպտորեն խախտեց օրենքը»,-ասվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ:

Նա հավելել է նաև, որ ՀՀ կառավարությունը պետք է արագ պատասխանի հետևյալ հարցերին՝

«1. Հրապարակի Սիրիայի իշխանությունների պաշտոնական խնդրանքը հայկական զորախումբ ուղարկելիւ հետ կապված։

2. Ինչու է խախտել օրենքը և առանց միջազգային համապատասխան պայմանագրի ուղարկել մեր զորախումբը Սիրիա։

3. Ինչպես են երաշխավորված մեր զինվորականների իրավունքները Սիրիայում»,-գրել է Աշոտյանը:

Նա բարի ծառայություն է մաղթել հայ զինվորականներին և վստահություն հայտնել, որ անկախ առկա խնդիրներից իրենք պատվով կկատարեն իրենց պարտականիւթյունները։ «Խաղաղություն Սիրիային»,-ասվում է գրառման մեջ։

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիա, Հալեպ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սիրիայում հայ-ռուսական համատեղ մարդասիրական նախագիծ է իրականացվելու, որն իր բնույթով աննախադեպ է լինելու:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---