Քոչարյանի գիրքը հակասում է պաշտպանի՝ մարտի 1-ի զարգացումների մասին խոսքերին 8 փետրվարի 2019 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ին՝ Վերաքննիչ քրեական դատարանում Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննության ժամանակ, նրա փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողներին հայտնել է, որ Քոչարյանը միայն 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան է իմացել տեղի ունեցած իրադարձությունների մասին։ «Պարոն Քոչարյանն ասաց, որ երբ որ ինքն այդ օրը` 8 անց կեսի կողմերը եկել է աշխատանքի, նոր իր հատուկ կապով իրեն զեկուցել են, որ այդպիսի բան կա: Կրկնում եմ, որ երևի նախաքննական մարմինը ստուգել է, հաստատ տեսել է, որ պարոն Քոչարյանին պոստ ֆակտում են զեկուցել, և դրանից ելնելով էլ պարոն Քոչարյանին չի մեղսագրվել, որ առավոտվա իրադարձությունները ինքը հրահանգել է իրականացնել կամ իմացել է այդ գործողությունների նախապատրաստման մասին, ու թույլ է տվել, որ դրանք իրականանան», - ասել էր Ալումյանը։ Ilur.am կայքի փոխանցմամբ, Քոչարյանը բոլորովին հակառակի մասին է գրել իր՝ վերջերս լույս տեսած «Կյանք և ազատություն» գրքում, որտեղ անդրադարձ կա նաև Մարտի 1-ի դեպքերին: Գրքի 459-460 էջերում գրված է, որ վրանների զննության օպերացիան ոստիկությունը որոշել էր իրականացնել մարտի 1-ի վաղ առավոտյան: 2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց: «Նախորդ օրվա երեկոյան ինձ մոտ ընդունելություն խնդրեց Պետական պահպանության ծառայության պետ Գրիշա Սարկիսյանը: Գրիշան ինձ հետ աշխատել է Ղարաբաղում՝ ՊՊԿ ղեկավարի պաշտոնում իմ նշանակվելու առաջին իսկ օրվանից: Լավ աշխատող և ինձ նվիրված անձնավորություն. նա այդ օրն ակնհայտորեն շփոթված էր: Ոստիկանությունից տեղեկանալով օպերացիայի մասին՝ նա հարցրեց՝ ի՞նչ պետք է անի, եթե Տեր-Պետրոսյանը հանկարծ հրապարակում լինի: Օրենքով Գրիշայի պարտականությունների մեջ էր մտնում պաշտոնաթող նախագահի անվտանգության ապահովումը: -Գրիշա, տես, թե ձեր կանոնակարգերում ինչ է գրված, և գործիր խստորեն համաձայն դրանց: -Այնտեղ գրված է, որ եթե պահպանվող օբյեկտի կյանքին վտանգ է սպառնում, ապա մենք պարտավոր ենք նրան անհապաղ էվակուացնել անվտանգ տարածք: Իսկ եթե նա հրաժարվի՞: -Իսկ այնտեղ նրա համաձայնության մասին որևէ բան գրվա՞ծ է: -Կարծես՝ ոչ: -Խորհուրդս՝ գործիր հրահանգներին խստորեն համապատասխան: Եվ տես՝ նախկին նախագահի հետ ոչինչ չպետք է պատահի», - գրված է գրքում։ Ավելի վաղ Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ Քոչարյանը տեղյակ չի եղել 0038 հույժ գաղտնի հրամանից, որով, ըստ մեղադրող կողմի, ՀՀ զինված ուժերը ներգրավվել են քաղաքական գործընթացներում, և տապալվել է սահմանադրական կարգը: Քոչարյանի պաշտպանը հայտարարել էր նաև, որ վերջինս տեղյակ չի եղել նաև, որ Մարտի 1-ի գործով մեկ այլ մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը այդ պաշտոնում նշանակման պահին Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է եղել. ինչը ՀՀ սահմանադրության կոպիտ խախտում է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |