Շոյգուն շնորհակալ է ՀՀ-ին Սիրիային հումանիտար աջակցության համար![]() 8 փետրվարի 2019 - 14:42 AMT PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին Սիրիային հումանիտար աջակցությանը մասնակցելու համար: Այդ մասին նա ասել է Մոսկվայում կայացած հանդիպմանը: «Կցանկանայի երախտագիտություն հայտնել Սիրիային հումանիտար աջակցության համար: Դուք առաջինն արձագանքեցիք Սիրիայի ժողվորդին օգնելու մեր կոչին»,-ասել է Շոյգուն: Նա նշել է, որ դա հատկապես կարևոր է սիրիացի երեխաների համար, որոնք վաղուց զուրկ են խաղաղ կյանքից և արդեն 5-6 տարի է դպրոց չեն գնում, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Դա զգալի ավանդ կլինի Սիրիայում բնականոն կյանքի հաստատման գործում»,-ասել է ռուս նախարարը: Տոնոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Սիրիային հումանիտար աջակցության կազմակերպման համար: Տոնոյանն ասել է, որ ՌԴ գործունեությունը Սիրիայում նպաստում է երկրի հետպատերազմյան վերականգնմանը: «Ես կարծում եմ, որ ձեր մասնակցությունը հումանիտար գործողությանը շատ կարևոր է: Կարևոր է աջակցությունը Սիրիայի ժողովրդին, որի մի մասն է նաև հայ համայնքը»,-ասել է Տոնոյանը: Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիա, Հալեպ: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |