Արամի 23-ի շենքի ամրակայման պայմանագիր է ստորագրվել

Արամի 23-ի  շենքի ամրակայման   պայմանագիր է ստորագրվել

PanARMENIAN.Net - Արամի 23 հասցեում գտնվող պատմաճարտարապետական հուշարձան շենքի ամրակայման, վերականգնման և մասնակի բարեկարգման աշխատանքների նախագծման վերաբերյալ փետրվարի 8-ին Երևանի քաղաքապետարանում «Հայ փոքրիկ երգիչներ» բարեգործական ասոցիացիա բարեգործական կազմակերպությունը, իտալական «Լուչիո Սպեկա Ստուդիո Արքիթետուրա» ընկերությունը և «Ի Էմ Սի» ՓԲԸ-ը, պայմանագիր են ստորագրել:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

«Երևանի քաղաքապետարանը պայմանագրով պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում օժանդակել գործընթացին: Անմիջապես ստորագրումից հետո կմեկնարկեն աշխատանքները»,- գրել է նա:

Շենքի հարակից տարածքում շինարարական աշխատանքներ են իրականացվել, ինչի հետևանքով այն վնասվել է` փլուզվել է պատերից մեկը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---