17 հուլիսի 2008 - 13:22 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավար. Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները Հայաստանի հասցեին բացահայտ տարածքային նկրտումներ են պարունակում
Վաշինգտնում ընթացող այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ: Ըստ ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության, հանդիպմանը քննության առնվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի մանրամասները, համանախագահների տարածաշրջան վերջին այցելության արդյունքները, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպման հնարավորությունը:
Խոսելով բանակցությունների շարունակման հեռանկարի մասին, նախարար Նալբանդյանը շեշտեց, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչեցվող Հայաստանի նկատմամբ բացահայտ տարածքային նկրտումներ պարունակող հայտարարությունները եւ ռազմատենչ քարոզչությունը արժանի գնահատական չեն ստանում միջազգային հանրության կողմից, ինչը զգալիորեն բարդացնում է բանակցային գործընթացում փոխվստահության մթնոլորտի ձեւավորումը: