ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի «Կոմիտաս» մասնաճյուղը կրկին գործում է՝ նոր հասցեով

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի «Կոմիտաս» մասնաճյուղը կրկին գործում է՝ նոր հասցեով

PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի «Կոմիտաս» մասնաճյուղը տեղափոխվել է ավելի հարմարավետ և տեխնիկապես հագեցած տարածք՝ Կոմիտասի 58 հասցեում։

Բանկային ծառայություններից օգտվելու գործընթացն ավելի արագ և հեշտ դարձնելու համար մասնաճյուղը համալրվել է տեխնիկական լայն հնարավորություններով:

Մասնաճյուղում կգործի շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով գործող ինքնասպասարկման ավտոմատացված սրահ, որտեղ քաղաքացիները կկարողանան կատարել շուրջօրյա գործարքներ՝ կոմունալ վճարումներ (լեկտրաէներգիա, գազ և գազի սպասարկում, ջուր, ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` Ucom, VivaCell, Beeline), ինչպես նաև մարել վարկերը։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կանխիկի ընդունման տերմինալով գործարքներ իրականացնելն անվճար է:

«Կոմիտաս» մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն Բանկում գործող ծառայությունները՝ իրենց ամբողջ ծավալով և բարձրակարգ սպասարկմամբ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---