Կուարոնի «Ռոման»՝ BAFTA-ի գլխավոր մրցանակակիր11 փետրվարի 2019 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում տեղի է ունեցել Բրիտանական կինոակադեմիայի (BAFTA) պարգևների մրցանակաբաշխությունը: Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել Ալֆոնսո Կուարոնի «Ռոման»: Ֆիլմը նաև պարգևատրվել է լավագույն ռեժիսորական և օպերատորական աշխատանքների համար, ինչպես նաև որպես լավագույն օտարալեզու ֆիլմ: «Ռոման» ավելի վաղ արդեն ստացել էր «Ոսկե գլոբուս» և Վենետիկի փառատոնի գլխավոր մրցանակը: BAFTA-ի մրցանակների թվով առաջատար է դարձել Յորգոս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» ֆիլմը, որը 7 մրցանակի է արժանացել, այդ թվում «Լավագույն բրիտանական ֆիլմ» անվանակարգում, գրում է Meduza-ն: Լավագույն դերասանուհի է ճանաչվել Օլիվիա Քոլմանը («Ֆավորիտուհին»), իսկ լավագույն դերասան՝ Ռամի Մալեքը («Բոհեմյան ռապսոդիա») ֆիլմում: Երկրոդ պլանի դերերի համար պարգևատրվեկ են Ռեյչել Վայսը («Ֆավորիտուհին») և Մահերշալ Ալին («Կանաչ գիրքը»): «Ռոման» և «Ֆավորիտուհին» նաև Օսկարի գլխավոր հավակնորդներից են: Ֆիլմերը ներկայացված են 10 անվանակարգում: «Օսկարի» հանձնման արարողությունը կանցկացվի փետրվարի 24-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել Համայնքապետ․ Բերքաբերում ականազերծումն ավարտվել է Նա նշել է, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները դեռևս չեն ավարտվել |