Արփինե Հովհաննիսյանը կասեցրել է ՀՀԿ-ին անդամակցությունը

Արփինե Հովհաննիսյանը կասեցրել է ՀՀԿ-ին անդամակցությունը

PanARMENIAN.Net - ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը կասեցրել է իր անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

«Որոշել եմ այս փուլում կասեցնել իմ անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Կուսակցական գործընկերներիս հաջողություն եմ մաղթում առաջիկա շրջափուլերում», - գրել է նա:

Հովհաննիսյանը հայտնել է նաև, որ հիմնադրել է հասարակական կազմակերպություն, որի նպատակն է լինելու «վերահսկել երկրում տեղի ունեցող գործընթացները, վերհանել խնդիրները, բայց դրա հետ միասին առաջարկել լուծումները»։

Հովհաննիսյանը 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ Եղել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Ազգային ժողովի էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---