ՄԻՊ. Քոչարյանը մենակ է խցում, ՔԿՀ աշխատողներից դժգոհ չէ

ՄԻՊ. Քոչարյանը մենակ է խցում,  ՔԿՀ աշխատողներից  դժգոհ  չէ

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում:

Պաշտպանը նշել է, որ Քոչարյանը մենակ է «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկի իր խցում, որը, ըստ իրեն, փոքր է: Թաթոյանը հայտնել է նաև, որ ՔԿՀ-ի աշխատակիցներից Քոչարյանը չի դժգոհել։

«Քոչարյանը հարազատներին տեսակցելու արգելք ուներ, սակայն նաև իրենց միջամտությունից հետո հարազատները հնարավորություն են ստացել հանդիպել նրան:

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---