ՀՀ ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրենը կմեկնի Դամասկոս

ՀՀ ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրենը կմեկնի Դամասկոս

PanARMENIAN.Net - «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը կայցելի Հալեպում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետներին: Այդ մասին ասվում է կենտրոնի կայքում:

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիա, Հալեպ:

Փետրվարի 12-ին, աշխատանքային այցով կմեկնի Դամասկոս:

Քառօրյա այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսվում ականազերծման ոլորտում գործունեություն ծավալող ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կառույցների և մասնագետների հետ՝ համագործակցությունն առավել արդյունավետ և թիրախավորված դարձնելու նպատակով:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին է ներկայացրել Սիրիայում բժիշկներից և ականազերծման մասնագետներից բաղկացած ՀՀ մարդասիրական առաքելության խնդիրներն ու նպատակները:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին Սիրիային հումանիտար աջակցությանը մասնակցելու համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---