Շվեյցարիայում գաղտնի բանակցություննե՞ր են տեղի ունցել հայ եւ թուրք դիվանագետների միջեւ

PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին Շվեյցարիայի մայրաքաղաքում գաղտնի բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Ըստ թուրքական «Հյուրիեթ» թերթի, բանակցություններում պատվիրակությունը գլխավորել է Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյա, իսկ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում: Հանդիպումը կայացել է այն բանից հետո, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին հրավիրեց Երեւան:



Թերթի գլխավոր խմբագիր Էրթուգրուլ Օզկոկի խոսքերով, Թուրքիայի ԱԳ բարձրաստաիճան պաշտոնյաները այդ տեղեկությունները հաստատեցին, սակայն խնդրեցին չհրապարակել: «Նրանք ինձ ասացին, որ եթե հոդվածը հրապարակվի, պաշտոնապես դա կհերքվի»,-հայտարարել է Օզկոկը:



Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Աբդուլլահ Գյուլին հրավիրել է Երեւանհ 2010 թ. ֆուտբոլի առաջնության որակավորման խաղին, որը կայանալու է Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ սեպտեմբերի 6-ին:



Ինչպես հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը, Աբդուլլահ Գյուլի ներկայությունը Երեւանում կայանալիք ֆուտբոլային խաղին կախված կլինի հարաբերությունների զարգացումից երկու երկրների միջեւ: «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի արտաքին քաղաքականության լուրջ նպատակներից մեկն է»,-ընդգծել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---