Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - Հատուկ Քննչական ծառայությունը փետրվարի 12-ին նոր մեղադրանք է առաջադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Ինչպես հայտնում է Քոչարյանի պաշտպանական խումբը, բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ։

Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման մեջ Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ, նրանից բացի գործով մեղադրվում են մի շարք այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։ 2-րդ նախագահը մեղադրանքը չի ընդունում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---