ՌԴ-ում հայ բանվորը երեխային փրկել է հրդեհից13 փետրվարի 2019 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ին ՌԴ Լուգա քաղաքի հրշեջները հաղորդագրություն են ստացել 5 հարկանի շենքի 1-ին հարկում հրդեհի մասին: Պատահարի մասին հայտնել են հարևաններն ու տեղի ընկերության բանվոր Ալեքսանդր Վարդանյանը: Նա այդ ժամանակ նորոգում էր շենքի տանիքը: Ծխի հոտ զգալով Վարդանյանն իջել է կտուրից և տեսել, որ բնակարաններից մեկից ծուխ է դուրս գալիս: Մինչև հարևանները հրշեջներին էին կանչում, Վարդանյանը, տան տեր հանդիսացող տարեց կնոջից, որը բացել է կողպած դուռը, իմացել է, որ տանը փոքր երեխաներ կան: Ալեքսանդր Վարդանյանը, չսպասելով հրշեջներին, անմիջապես օգնության է շտապել: Ռիսկի ենթարկելով սեփական կյանքը՝ նա մտել է այրվող բնակարան, շոշափելով գտել է հատակին անգիտակից ընկած աղջկա ձեռքն ու դուրս բերել նրան, գրում է 47channel.ru-ն: Տանը մնացած տղային հանել են արդեն եկած հրշեջները, նրան հոսպիտալացրել են, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ տղան մահացել է: Ալեքսանդրի կողմից փրկված Նաստյան դեռ ծանր վիճակում հիվանդանոցում է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |