Ամերիա ՓԲԸ-ն՝ ՀՀ-ում Ձեռնարկատիրության հետազոտությունների գլոբալ ասոցիացիայի բացառիկ գործընկեր13 փետրվարի 2019 - 16:21 AMT PanARMENIAN.Net - 2019-իցԱմերիա ՓԲԸ-ն դարձել է Ձեռնարկատիրության հետազոտությունների գլոբալ ասոցիացիայի (GERA) բացառիկ գործընկերը Հայաստանում: Սա նշանակում է, որ ընթացիկ տարում Հայաստանում ձեռնարկատիրության ոլորտի խորքային և համապարփակ հետազոտություններ կիրականացվեն Global Entrepreneurship Monitor (այսուհետ՝ GEM) զեկույցի համար: Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտի ցուցանիշների ներկայացումից բացի, զեկույցում կներկայացվի նաև ՀՀ համար Ազգային զեկույց, որն առավել հանգամանալից վերլուծություն է նախատեսում ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ: GEM-ը բարձր հեղինակություն վայելող ամենամյա հետազոտություն է, որն իրականացվում է արդեն 19-րդ տարին անընդմեջ: Այն ձեռներեցության և գործարարության համապարփակ ցուցանիշների վստահելի աղբյուր է երկրներում տնտեսական քաղաքականություն մշակողների, ինչպես նաև այնպիսի միջազգային կազմակերպությունների համար, ինչպիսիք են, օրինակ, ՄԱԿ-ը, Համաշխարհային տնտեսական ֆորումը, Համաշխարհային բանկըև Տնտեսական համագործակցությանև զարգացման կազմակերպությունը (OECD): Ներկայումս GEM-ի հետազոտություններում ներգրավված է աշխարհի ավելի քան 100 երկիր, այդ թվում՝ Գերմանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Իռլանդիան,Կանադան, ԱՄՆ-ն, իսկ տարածաշրջանից՝ Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան և Վրաստանը: GEM հետազոտությունը և համապատասխան զեկույցները հնարավորություն են տալիս քաղաքականության մշակողներերին և այլ շահագրգիռ կողմերին առավել հանգամանալից պատկեր ստանալ տվյալ երկրներում ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարողների առանձնահատկությունների վերաբերյալ, համեմատել այն այլ երկրներում ձեռներեցության ոլորտի զարգացումների հետ: Դա ոլորտի զարգացման համար առավել արդյունավետ և հիմնավորված միջոցառումների իրականացման նախապայմաններից է: Ամերիան առաջիկա 5 տարում Հայաստանում GERA-ի բացառիկ գործընկերը կլինի: «Ամերիա» ընկերությունների խմբի անդամ «Ամերիա» ՓԲԸ-ն Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է, իրականացնում է լայնածավալ աշխատանքներ կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային ներդրումների, կորպորատիվ կառավարչական խորհրդատվության, պետական կառավարման ու բարեփոխումների և այլ ոլորտներում: «Ամերիա» ՓԲԸ մաս կազմող կառավարման խորհրդատվական ծառայությունը մասնագիտացված է ռազմավարության, գործառնական, մարքեթինգի, կորպորատիվ ֆինանսների, մարդկայինռեսուրսների կառավարման, հետազոտությունների և հանրային հատվածի խորհրդատվության ոլորտներում : Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |