Փաշինյան. Ձեռքի տակ շատ ներդրումային ծրագրեր ունենք, իրատեսականները ֆիլտրելու մեխանիզմ ենք մշակել15 փետրվարի 2019 - 11:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 15-ի նիստում հանձնարարել է վերանայել մինչև այժմ ներկայացված բոլոր ներդրումային առաջարկները, գույքագրել դրանցից յուրաքանչյուրի ընթացքը, բացահայտել խնդիրները, կենտրոնացնել ամբողջ տեղեկատվությունը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում: Նա ասել է, որ կառավարության ձեռքի տակ կան բազմաթիվ ներդրումային ծրագրեր: «Այդ ներդրումային ծրագրերի մի մասը իրականանալի է, մի մասն անլուրջ է, մի մասը պետք է վերանայվի: Իմ խնդրանքն է, որ ամբողջ տեղեկատվությունը ներդրումային բանակցությունների վերաբերյալ կենտրոնանա մեկ գերատեսչությունում», - ասել է վարչապետը: Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջարկով հնարավոր ներդրողների հետ գործակցությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար ֆիլտրող մեխանիզմ է մշակվել: «Այս ընթացքում գալիս են տարբեր ներդրողներ, երբեմն լինում է, որ մենք ոչ լուրջ խոսակցության վրա ժամանակ ենք ծախսում: Սրանից խուսափելու համար ֆիլտր ենք մշակել՝ առաջարկվում է բանակցել ներդրումային առաջարկներ ներկայացնող միայն այն անձանց հետ, որոնք բանկերից կներկայացնեն տեղեկանք, որը ցույց կտա նրանց բանկային պատմությունը. դա շատ կարևոր է նրանց ներդրումային պոտենցիալը հասկանալու համար», - ասել է Փաշինյանը՝ հանձնարարելով ժամանակ չծախսել այնպիսի ներդրողների վրա, որոնք այսպիսի հավաստիացումներ չեն ունենա: Ընթերցեք նաև՝ «Վարչապետի 15 հանձնարարականը՝ տնտեսական հեղափոխության մեկնարկին»: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել |