Մակունցը մտադիր է դատի տալ դերասանին՝ իրեն զրպարտելու համար15 փետրվարի 2019 - 12:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է դերասան Վիգեն Ստեփանյանի այն հայտարարությանը, թե իբր նա կոռումպացված է անվանել ավագ սերնդի արվեստագետներին: Ասուլիսներից մեկի ընթացքում Վիգեն Սարգսյանն ասել է, որ ԱՄՆ-ում հայ արվեստագետների հետ հանդիպմանը, այն ժամանակ դեռևս ՀՀ մշակույթի նախարար Մակունցը, ի պատասխան հանդիպմանը մասնակցողներից մեկի հարցին, թե ինչու է նախարարն անտեսում ավագ տարիքի արվեստագետներին, պատասխանել է, թե «ավագ սերունդը կոռումպացված է»: «Հարգարժան Վիգեն Ստեփանյանն ինձ է վերագրում է խոսքեր, որոնք իբրև թե ասել եմ ԱՄՆ-ում հայ արվեստագետների հետ հանդիպման ժամանակ: Դիմում եմ պարոն Ստեփանյանին հետևյալ կոչով. կամ ապացուցում եք, որ ես նման բան եմ ասել, կամ հրապարակավ ներողություն խնդրում ինձանից: Հակառակ պարագայում զրպարտության համար համապատասխան ընթացակարգով դիմելու եմ իրավապահ մարմիններին», - ասել է Մակունցը՝ հավելելով, որ այդ հանդիպումը տեսագրվել է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը |