Վարչապետը հետ է ուղարկել աջ ղեկով մեքենաների ներմուծումը երկարացնող օրինագիծը15 փետրվարի 2019 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նիստում հետ է ուղարկվել տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Հակոբ Արշակյանի բերած օրինագիծը՝ մինչև դեկտեմբերի 30-ը գնված աջ ղեկով մեքենաների ներմուծումը մինչև ապրիլի 1-ը թույլ տալու վերաբերյալ։ Օրինագիծը ներկայացնելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք խոսքը գնում է միայն ՀՀ մաքսային սահմանին գտնվող մեքենաների մասին, ինչին Արշակյանը պատասխանել է, որ որոշումը կվերաբերվի նաև ճանապարհին գտնվող մեքենաներին՝ ընդամենը 830 հատ, որից սահմանին են 442-ը։ Փաշինյանը հակադարձել է, որ Այրումում ներկրողների հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել են, որ խոսքը միայն մաքսակետին եղած մեքենաներին է վերաբերվում: «Հիմա կարող է պարզվի՝ 10 հազար գնված մեքենա կա, կեսն էլ՝ Ճապոնիայում․․․ Պայմանավորվել ենք, որ VIN կոդերով՝ գնված մեքենաների հարցը լուծում ենք։ Ես համաձայն չեմ, որ մի բան պայմանավորվենք՝ այլ բան անենք։»։, - ասել է նա։ Փաշինյանը նշել է, որ աջ ղեկով մեքենաների աճն անթույլատրելի է, քանի որ դրանք երթևեկությունում լուրջ խնդիրներ են առաջացնում։ Վարչապետը Արշակյանին հորդորել է վերանայել նախագիծը, որպեսզի այն վերաբերվի միայն սահմանին կուտակված 442 մեքենային։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |