2020-ին 450 միկրոավտոբուս պիտի հանվի շահագործումից, խնդիրը հրատապ լուծում է պահանջում15 փետրվարի 2019 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ համայնքը տրանսպորտային ցանցի մասով ծայրահեղ վատ վիճակում է հայտնվել. Նա հայտնել է, որ հաշվի առնելով այն, որ օրենքով միկրոավտոբուսները 15 տարուց ավելի շահագործելու իրավունք չունեն, 2020 թվականին դրանցից 450-ը պետք է լքեն ցանցը: «Մյուս տարի 450 միկրոավտոբուս պետք է հանվի ցանցից, այն դեպքում, երբ օրական մոտ 900 միկրոավտոբուս է սպասարկում Երևանը: Այսինքն՝ ուղիղ կեսը չեն կարողանա աշխատել», - ասել է Մարության: Նա նշել է, որ այս պահին հրատապ կերպով փորձում են լուծել խնդիրը: «Նախատեսված է, որ նոր ցանցը պատրաստ կլինի արդեն երկու տարի հետո, բայց հիմա քաղաքապետարանի խնդիրն է հասկանալ՝ ինչ անել այդ երկու տարում», - եզրափակել է Մարությանը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության 70 նոր ավտոբուս կմտնի շահագործման մեջ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |