Ալբանիայի նախագահը հաջողություն է մաղթել ՀՀ-ին և Ադրբեջանին ԼՂ հարցում

Ալբանիայի նախագահը հաջողություն է մաղթել ՀՀ-ին և Ադրբեջանին ԼՂ հարցում

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահ Իլիր Մետայի հետ՝ ալբանական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Զրուցակիցները նշել են, որ երկկողմ հարաբերություններում չիրացված մեծ ներուժ կա և կարևորել են հետևողական աշխատանքը փոխգործակցության զարգացման ուղղությամբ։

Սարգսյանը խոսել է տարածաշրջանային հակամարտությունների, մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրի մասին։

«Որևէ երկրի կողմից ի նպաստ հակամարտության այս կամ այն կողմի հայտարարությունները չեն կարող որևէ կերպ օգնել խնդրի խաղաղ կարգավորմանը։ Գոյություն ունի ձևաչափ, որի շրջնակում տեղի են ունենում բանակցությունները», - ասել է նախագահը։

Ալբանիայի նախագահը նշեկ է, որ երկիրը լավ հարաբերություններ ունի թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ։

«Երկու երկրներին մաղթում ենք հաջողություններ՝ լուծումներ գտնելուայս խնդրում», - ասել է նա։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---