Թորոսյան․ Կարևոր է՝ Սփյուռքում փոխվի այն մտածողությունը, թե Հայաստանը թույլ է, դրամի կարիք ունի (վիդեո)

Թորոսյան․ Կարևոր է՝ Սփյուռքում փոխվի այն մտածողությունը, թե Հայաստանը թույլ է, դրամի կարիք ունի

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 15-ին հյուրընկալվել է Պոլսո Հայոց Պատրիարքարանում, հանդիպել հայ համայնքի հետ։ Իր ֆեյսբուքյան էջում Թորոսյանը տեսանյութ է հրապարակել հանդիպումից։

Նախարարը կարևորել Թուրքիայի հայ համայնքի դերը Սփյուռքի կյանքում։

«Այստեղի հայ համայնքը մի փոքր ավելի անջատված է Հայաստանից: Մեզ համար շատ կարևոր է, որ փոխվի այն մտածողությունը, թե Հայաստանը թույլ է և դրամի կարիք ունի: Կարիք ունի զարգանալու և հարստացնելու այն մարդկանց, ովքեր կուզեն զարգացնել այն: Մենք այլևս խեղճ չենք, թույլ չենք, մենք կարիք ունենք զարգանալու Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող հայերի շնորհիվ»,- ասել է Թորոսյանը:

Նախարարը Պոլսում էր աշխատանքային այցով։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---