2018-ին բանակում բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների թիվն աճել է 57%-ով16 փետրվարի 2019 - 15:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազի խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 2018 թվականին բանակում բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների թիվն աճել է 57%-ով։ Նախորդ տարում ՀՀ ԶՈւ և այլ զորքերի զորամասերում արձանագրվել են բացահայտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 182 դեպք՝ 2017 թվականի 116 դեպքի դիմաց: Բոլոր դեպքերի վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազության դատախազների դատավարական ղեկավարմամբ և դատախազական հսկողությամբ նախապատրաստվել են նյութեր: Դրանցից 173-ով հարուցվել են քրեական գործեր, ինչը 58-ով կամ 50.5 տոկոսով ավելի է 2017թ. ցուցանիշից: Ընդհանուր առմամբ, 2018-ին քննված, ավարտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով և նախապատրաստված նյութերով հիմնավորվել են ավելի քան 422 մլն դրամի նյութական վնասի պատճառման փաստեր այն դեպքում, երբ 2017-ին հիմնավորվել էր մոտ 57.5 մլն դրամի հասցված վնասը: Մինչդատական վարույթում վերականգնվել է մոտ 411 մլն դրամի վնաս՝ 2017-ի մոտ 52 մլն դրամի վնասի համեմատությամբ: 2018-ին ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է պետությանը պատճառված ավելի քան 2 մլրդ դրամ վնաս, որը մոտ 15 տոկոսով ավելի է 2017-ի արդյունքից: Դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ 2018-ի ընթացքում ընդհանուր վերականգնվել է ավելի քան 680 մլն դրամ վնաս, որը 130 տոկոսով ավելի է 2017-ի ընթացքում՝ (294.5 մլն դրամ) վերականգնվածից: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |