Վենեսուելան 300 տոննա հումանիտար օգնություն կստանա ՌԴ-ից19 փետրվարի 2019 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Վենեսուելան 300 տոննա հումանիտար օգնություն կստանա Ռուսաստանից: Այդ մասին իր հեռուստաուղերձում հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Նա ասել է, որ մարդասիրական բեռները, այդ թվում պարենն ու դեղորայքը, երկիր կհասնեն արդեն փետրվարի 20-ին: Ըստ Մադուրոյի, կառավարությունը Կարակասում «արժանապատվորեն վճարել է» այդ առաքումների համար: Ապրանքները կառաքվեն Վենեսուելա «օրինական ճանապարհով»՝ նշելով, որ հումանիտար օգնությունը տրամադրվել է Ռուսաստանի, Չինաստանի, Թուրքիայի, այլ երկրների, ինչպես նաև ՄԱԿ-ի կողմից, գրում է Deutsche Welle-ն: Միաժամանակ Մադուրոn կրկին խստորեն քննադատել է հումանիտար օգնության առաքումներն ԱՄՆ-ից՝ Վենեսուելայի ինքնահռչակ ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոյի խնդրանքով, դա «շոու» անվանելով: Վենեսուելայի նախագահը կտրականապես դեմ է ամերիկյան օգնության ներմուծմանը երկիր՝ վախենալով, որ Վաշինգտոնը կօգտագործի այդ առաքումները որպես քողարկում զինված ներխուժման համար: Զանգվածային ակցիաները Վենեսուելայում սկսվել են հունվարի 21-ին: Ըստ ոչ կառավարական կազմակերպությունների, այս ընթացքում երկրում ձերբակալվել է 791 մարդ, զոհվել է 29-ը: Բողոքի ակցիաների ֆոնին երկրի ընդդիմադիր խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն, ԱՄՆ աջակցուևթյամբ, իրեն է հռչակել երկրի նախագահ: ԱՄՆ-ն և Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը ճանաչել է նրան որպես օրինական ղեկավար: Կատարվող իրադարձությունները հակասահմանադրական է համարում Ռուսաստանը: Մադուրոյին աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանը: Մադուրոն մտադիր չէ հեռանալ Վենեսուելայինախագահի պաշտոնից: Նա հավելել է նաև, որ երբեք չի հրաժարվի իր հայրենիքի առջև ստանձնած պարտավորություններից: Մինչդեռ Վենեսուելայում շարունակվում են զանգվածային բողոքները՝ ինչպես Մադուրոյի կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների, ընդ որում վերջիններիս քանակը շարունակ աճում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |