Հայ հեռացատկորդը բրոնզ է նվաճել Ստամբուլի միջազգային մրցաշարում19 փետրվարի 2019 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում, Բալկանյան խաղերի ավարտից հետո, Հայաստանի աթլետները մասնակցել են «Ստամբուլի գավաթ» անվանումով միջազգային մրցաշարին: Հեռացատկի հատվածում իրեն վստահ դրսևորեց երևանցի Արտակ Համբարձումյանը: Նա 7մ 25 սմ արդյունքով ճանաչվել է 3-րդը և իր տեղը զբաղեցրել պատվո պատվանդանի վրա: Միջին տարածությունների վազքում կայուն մրցելույթներով հաճելիորեն զարմացրել է Երվանդ Մկրտչյանը: Ինչպես հայտնի է, նա երրորդն էր Բալկանյան խաղերի 1500մ վազքում: Գոհացնող նոր արդյունքը գրանցվեց գավաթային մրցաշարում: Գյումրեցին հանդես է եկել 3000մ տարածությունում, ցույց տվել 7րոպ. 59, 80 վրկ. արդյունք, սահմանել անձնական ռեկորդ և գրավել պատվավոր չորրորդ տեղը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Հայ մարզիկները շարունակում են մարզումները Ստամբուլում և Երևան կվերադառնան փետրվարի 22- ին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի |