ԵԱՀԿ գործող նախագահը մարտին կայցելի Երևան և Բաքու՝ քննարկելու ԼՂ խնդրին առնչվող հարցեր

ԵԱՀԿ գործող նախագահը մարտին կայցելի Երևան և Բաքու՝ քննարկելու ԼՂ խնդրին առնչվող հարցեր

PanARMENIAN.Net - Սլովակիայի ԱԳՆ ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը մարտին կայցելի Երևան և Բաքու՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Այդ մասին նա հայտարարել է Մոսկվայում, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

«Ես մտադիր եմ այցելել Բաքու և Երևան մարտի առաջին կեսին ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով: Ես հրավեր ունեմ Հայաստանից և Ադրբեջանից»,-ասել է Լայչակը, հայտնում է Interfax.az-ը:

Նա նշել է, որ Սլովակիան ամբողջապես «սատարում է Մինսկի խմբի համանախագահներին:

Ըստ Լայչակի, Հայաստանում կայացած ընտրություններից հետո նոր իրավիճակ է ստեղծվել՝ «կա շատ ուժեղ մանդատ ստացած կառավարություն և դրա հետ կապված կան որոշ սպասելիքներ»: «Մեր նպատակն է օգնել Մինսկի գործընթացի համանախագահներին օգտագործել այդ նոր իրավիճակը»,-ասել է դիվանագետը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին ասել է, որ ՄԽ համանախագահները ՌԴ-ից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից աշխատում են՝ ԵԱՀԿ հետ սերտ համագործակցելով:

«Նրանք արդեն հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների, ԱԳ նախարարների հետ, պատրաստվում են նոր շփումներ: Հաշվի առնելով, որ Հայաստանում բոլորովին վերջերս է նոր կառավարություն ձևավորվել, անկասկած, լրացուցիչ ժամանակ կպահանջվի հասկանալու համար, թե որքանով ինտենսիվ և խորը հնարավոր կլինի զարգացնել կարգավորման գործընթացն այս փուլում»,-ասել է Լավրովը:

Միևնույն ժամանակ Լավրովը նշել է, որ և Մինսկի գործընթացի համանախագահները, և ԵԱՀԿ-ն «կարող են միայն աջակցել երկխոսության համար պայմանների ստեղծմանը, որոշումներն, իհարկե, պետք է կայացվեն ուղիղ խոսակցության, կողմերի միջև ուղիղ բանակցությունների արդյունքում»:

Ավելի վաղԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները ոչ աջակցում են, ոչ էլ չեն աջակցում Արցախի` բանակցային գործընթաց վերադառնալուն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---