Հալեպի պայթեցված հայկական եկեղեցին կբացվի վերականգնումից հետո20 փետրվարի 2019 - 10:52 AMT PanARMENIAN.Net - ԻՊ գրոհայինների կողմից պայթեցված Հալեպի 40 նահատակների մայր տաճարում վերականգնումից հետո առաջին պատարագը կմատուցվի մարտ-ապրիլին: «Իսլամական պետության» գրոհայինները հայկական եկեղեցին պայթեցրել էին 2015-ի ապրիլին՝ պայթուցիկ դնելով հիմքի տակ փորված ստորգետնյա թունելներում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Աշխատանքների ծավալը հսկայական էր: Միջանցքն ամբողջությամբ ավերվել էր, հարկ եղավ այն նորից կառուցել: Մենք օգտագործել ենք պահպանված հին քարերը, դրանք հավաքել և նորից շարել: Դա ամենաբարդն էր: Շենքի գրեթե 70 տոկոսը ավերված էր»,- ասել է ինժեներ Գաբրիս Թամասյանը: Եկեղեցու նոր դռներն ու պատուհաններն արդեն տեղադրվել են, նստարանները բերվում են: Ճակատային մասն ամբողջությամբ վերականգնվել է, հարդարման աշխատանքներն ավարտին են մոտենում: Քառասուն նահատակների եկեղեցին կառուցվել է XV դարի սկզբին, տուժել բազում արշավանքներից ու պատերազմներից, բայց ամեն անգամ վերականգնվել է ամբողջ աշխարհով մեկ սփռված հայության ջանքերով: Հալեպի ազատագրումից հետո եկեղեցին չի գործում, քանի որ տուժել է արկակոծություններից և պայթյուններից: Ամբողջ աշխարհի հայերը դրամահավաք են կատարել Սիրիայի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը վերականգնելու համար: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |