Մարուքյանը սահմանդրական փոփոխությունների նախագիծ է ներկայացրել ԱԺ20 փետրվարի 2019 - 16:18 AMT PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանըսահմանդրական փոփոխությունների նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով։ Այդ մասին պատգամավորը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Քիչ առաջ Ազգային ժողովի նախագահին, «Իմ քայլը» և «Բարգաված Հայաստան» խմբակցություններին եմ ուղարկել «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից մշակված՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծն ու հիմնավորումները»,- ասվում է Մարուքյանի գրառման մեջ:: Պատգամավորը նաև առաջարկ է ներկայացրել նախագծի շուրջ միասնական քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ: Ավելի վաղ Մարուքյանը հայտարարել էր, որ սահմանադրական փոփոխությունների փաթեթը «Ելք» դաշինքի ժամանակ է մշակվել և ուղղված է խորհրդարանական խմբակցությունների դերի բարձրացմանը: Պատգամավորը մանրամասնել էր, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը. «Օրինակ՝ խմբակցությունը, դիմելով սահմանադրական մարմնին, կարող է վարչապետի թեկնածու առաջադրել, բայց ՀՀ նախագահի թեկնածու չի կարող, պետք է ստորագրություններ հավաքի»: Նա նաև հիշեցրեց, որ Արտակ Զեյնալյանին իրենք ժամանակին հենց այդ պատճառով չկարողացան առաջադրել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք |