Կառույց է ստեղծվելու Հայաստանի դեմ ուղղված ապատեղեկատվությանը դիմակայելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ ծրագրվում է կառույց ստեղծել, որը կզբաղվի Հայաստանի դեմ ուղված ապատեղեկատվությանը դիմակայելով: «Տեղեկատվական անվտանգությունը ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների պաշտպանությունը եւ դիմակայությունը այն ապատեղեկատվությանը, որն ուղղված է Հայաստանի դեմ: Մենք մտադիր ենք ստեղծել կառույց, որը կզբաղվեր երկրորդ խնդրով»,- ասել է նա Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, անհրաժեշտ է հնարավորություն ստեղծել, որպեսզի Հայաստանը ավելի ճանաչելի լինի, որպեսզի խոսվի նրա նվաճումների մասին եւ միասնական քաղաքականություն տարվի: «Կարծում եմ, որ նման կառույցի ստեղծումը կդնի այդ աշխատանքի սկիզբը»,- ասել է Նախագահը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---