Փաշինյան. ՀՀ կառավարությունը մարդու իրավունքների համար պայքարողների դաշնակիցն է![]() 20 փետրվարի 2019 - 17:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը մարդու իրավունքների համար պայքարողների դաշնակիցն է: «ՀՀ-ում կառավարությունը ոչ թե մարդու իրավունքների խախտումները թույլ տվողների դաշնակիցն է, այլ նրանց, ովքեր պայքարում են այդ իրավունքների համար որևէ ոլորտում», - ասել է վարչապետը, հայտնում է Aysor.am-ը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ կարևոր է արձանագրել, որ մարդը, իսկապես, բարձրագույն արժեք է Հայաստանի Հանրապետությունում: Վարչապետը հավելել է նաև, որ Հայաստանի համար կարևոր շրջափուլ է և այդ կարևորությունն ընդգծվում է նրանով, որ «մի ոլորտի խնդիրը, երբ 25 տարի հնարավոր չէր լինում լուծել, ի վերջո, այսօր ստացել է իր լուծումը»: «Այն փաստը որ ՀՀ-ում տեղի են ունում ընտրություններ, որոնց պաշտոնական արդյունքները չեն վիճարկվում, սա, իսկապես, շրջադարձային իրադարձություն է», - ասել է նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |