ԱԳԲԱ Լիզինգը վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար ՎԶԵԲ-ից մրցանակ է ստացել20 փետրվարի 2019 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 19-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Հայաստանում Կանաչ տնտեսությունների ֆինանսավորման նոր ծրագրի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառումն էր, որի շրջանակում ՎԶԵԲ-ը մրցանակներ է շնորհել ֆինանսական կառույցներին և գործարարներին, որոնք ակտիվ գործունեություն են ծավալել վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետ սարքավորումների ներդրման ոլորտներում: «Փոփոխության գործակալ» անվանակարգում վերականգնվող էներգիայի ոլորտում կատարած արդյունավետ կանաչ ներդրումների համար ԱԳԲԱ Լիզինգը ՎԶԵԲ-ի կողմից արժանացել է «Լավագույն գործակալ» մրցանակին:
«Ծրագրի շրջանակում ֆինանսավորել ենք էներգախնայող, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի սարքավորումների և հիմնական միջոցների ձեռքբերումը: Կանաչ տնտեսությունների ֆինանսավորումը մեր ընկերության գերակա ուղղություններից մեկն է: Գրին Լիզինգ ենթաբրենդով կանաչ նախագծերի ֆինանսավորումը ՎԶԵԲ-ի հետ սկսել ենք իրականացնել մոտ $2.5 մլն ընդհանուր ծավալով ֆոնդի միջոցով, որը հետագայում ավելացվել է ևս $4 մլն-ով: Իսկ այժմ մեր գործընկերոջ հետ բանակցություններն ավարտվել են և որոշվել է ևս $2 մլն ռեսուրս տրամադրել ԱԳԲԱ Լիզինգին: ՀՀ բոլոր մարզերում արդեն իրականացվել է ավելի քան 40 ծրագիր։ Լինելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԿՈԼ ֆինանսական խմբի անդամ, մենք մեծ հնարավորություններ ունենք, քանի որ կարողանում ենք ֆինանսավորումն իրականացնել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի 59 մասնաճյուղի միջոցով», - իր խոսքում նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը: ԱԳԲԱ Լիզինգն իր «Գրին Լիզինգ» ենթաբրենդի միջոցով 2014-ից իրականացրել է 800-ից ավելի նախագիծ է իրականացրել՝ ՀՀ տնեսությունում կատարելով ավելի քան $20 մլն-ի ներդրում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ |