ԿԳ նախարարը չի տեսնում Սիմոնյանին ԵՊՀ-ի 100-ամյակին21 փետրվարի 2019 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանի100-ամյակը նշվելու է մեծ շուքով, հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան հեռարձակման ժամանակ: Նա նշել է, որ չի պատկերացնում ԵՊՀ-ի 100-ամյակի տոնակատարությունը ներկայիս ռեկտոր Արամ Սիմոնյանի մասնակցությամբ՝ հավելելով, որ ասել է այդ մասին բուհի ղեկավարին նրա հետ հանդիպմանը: Հարությունյանը հայտարարել է նաև, որ Սիմոնյանը ստել է՝ ասելով, թե բուհի 100-ամյակը չի նշվելու: «Սիմոնյանի հետ հանդիպումից հետո ես գնացել եմ Նիկոլ Փաշինյանի մոտ և նրա հետ քննարկել ենք, որ մեծ, շատ մեծ շուքով նշելու ենք ԵՊՀ-ի 100-ամյակը։ Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել, ես վարչապետից նման հանձնարարական ստացել եմ։ Հանձնաժողով է ստեղծվել։ Սիմոնյանի պնդումը, թե իր հետ է կապված հանձնաժողով չստեղծելը, սուտ է, կեղծիք է», - ասել է Հարությունյանը։ Նա հավելել է նաև, որ Սիմոնյանի հետ է կապված բուհին առնչվող ամեն բացասական կարծիքը, բոլոր խախտումները՝ «ուսանողների, դասախոսների սահմանափակումները, բուհի ինքնավարությունը պլինտուսի մակարդակի իջեցնելը»։ «Եթե մենք մեծ շուքով նշելու ենք 100-ամյակը, ապա ի՞նչ մեսիջ ենք տալու հանրությանը, եթե Արամ Սիմոնյանը շարունակում է պաշտոնավարել», - նշել է նախարարը։ Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդագրություն էրև տարածել, որի համաձայն ԵՊՀ-ի ղեկավար պաշտոնատար անձը ընկերության ղեկավարից որպես կաշառք ստացել է 10.000 դոլար ընդհանուր արժողությամբ գույք: ԵՊՀ-ն իր հերթին պարզաբանում է տարածել ներկայացված մեղադրանքները վերաբերյալ՝ շխտելով դրանց իսկությունը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Վրաստանի խորհրդարանն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը․ Զուրաբիշվիլին ասել է՝ վետո կդնի Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին Team-ը՝ Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀՀ-ում Ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող և հետագայում բացվող Թումո կենտրոններին Օհանյան․ Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով |