Վանեցյան. Քոչարյանը նաև շատ դրական գործեր է արել![]() 21 փետրվարի 2019 - 14:59 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կողմից իրեն դատի տալուն, հայտարարել է, որ դատի տալը ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է: Նա շեշտել է, որ անմեղության կանխավարկած չի խախտվել։«Քոչարյանների ընտանիքը որևէ բան չի արել անձամբ ինձ, որ նրանց հետ կապված խոսվում է։ Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, ունեցել է իր գործունեության ընթացքում նաև շատ դրական գործեր, եղել է Արցախի առաջին նախագահը, ու ես, որպես սպա, չեմ կարող որևէ անձնական կամ այլ բաներով խնդիրներ ունենամ այդ ընտանիքի հետ», - ասել է ԱԱԾ տնօրենը, հայտնում է Aysor.am-ը։ Արթուր Վանեցյանը նշել է, որ պետք չէ անձնավորել այս հարցը։ «Սեդրակ Քոչարյանը կարող է դատի տալ և դատարանը կորոշի՝ մեղավոր ենք, թե մեղավոր չենք», - ասել է նա։ Արթուր Վանեցյանը պնդել է՝ քաղաքական հետապնդման որևէ հարց չկա։«Առհասարակ, մենք ընդհանրապես չէինք ուզում որևէ հաղորդագրություն տարածեինք, նախաձեռնությունը եղավ իրենց կողմից», - նշել է ԱԱԾ տնօրենը։ Արթուր Վանեցյանի խոսքով՝ քաղհայցը, որը ներկայացվել է իր դեմ, եղել է հայտնի մամուլի ասուլիսին արած արտահայտության համար։ «Ես ասուլիսից անմիջապես հետո ասել եմ, որ իմ խոսքը եղել է ոչ ճիշտ ձևակերպված, որի համար պարզաբանում եմ տվել, ինչի համար դիմել են դատարան, ի սկզբանե ես հերքել եմ», - ասել է նա։ Այն հարցին, թե երբ ասում էր Քոչարյանների ընտանիք, նկատի ունե՞ր Սեդրակ Քոչարյանին, Վանեցյանը պատասխանել է. «Քոչարյանի ընտանիք ասելով՝ նկատի ունենք Քոչարյանների ընտանիքի բոլոր անդամները»: Նա հավելել է, որ Քոչարյանների ընտանիքի դեմ որևէ անձնական խնդիր չունի։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, պատրաստվում է դատի տալ ԱԱԾ տնօրենին անմեղության կանխավարկածի կոպիտ խախտման կապակցությամբ: Դա կլինի նրա 2-րդ հայցադիմումը Վանեցյանի դեմ: 2018-ի սեպտեմբերին Սեդրակ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Արթուր Վանեցյանի` զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին։ ԱԱԾ տնօրենը սեպտեմբերի 11-ի ասուլիսում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ արած որոշ հայտարարություններ հետագայում խմբագրեց և ասաց, որի արագ խոսելու հետևանք են․ «Մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի վեց միլիոն կաշառքի մասին: Դա մի քիչ արագ խոսելու արդյունք էր ․․․»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |