Եվրախորհրդարանի հանձնաժողովն ընդունել է Թուրքիայի հետ բանակցությունները կասեցնելու առաջարկը![]() 21 փետրվարի 2019 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Եվրախրոհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է եվրաինտեգրման շուրջ Թուրքիայի հետ ընթացող բանակցությունները պաշտոնապես առկախելու վերաբերյալ առաջարկը։ Առաջարկն արվել էր Եվրախորհրդարանի` (ԵԽ) Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրիի կողմից։ Փիրիի առաջարկը դրվել էր քվեարկության և ընդունվել 40 կողմ ու 7 դեմ ձայների հարաբերակցությամբ։ 10 հոգի էլ ձեռնպահ էր մնացել, հայտնում է Ermenihaber-ը։ 2019թ. Թուրքիայի մասին իր կազմած զեկույցում Փիրին Թուրքիայում առկա կառավարման համակարգն անվանել է բացահայտ ավտոկրատական (ինքնակալական): Ըստ նրա՝ Թուրքիայում ժողովրդավարությունը վտանգի տակ է, ոտնահարվում են մարդկանց իրավունքները։ Նա հիշեցրել էր, որ Թուրքիայում կալանավորված է շուրջ 50 հազար քաղաքացի: Նրանց թվում կան իրավապաշտպաններ, լրագրողներ և քաղաքական գործիչներ։ «Թուրքիան որպես եվրաանդամակցության թեկնածու արդեն անցել է կարմիր գծերը ու դա պիտի ունենա քաղաքական հետևանք»,- շեշտել է եվրախորհրդարանի պատգամավորը: Քվեարկությունից հետո Փիրին ուշադրություն է հրավիրել Թուրքիայի ներքակաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Փիրին հիշատակել է նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչած և այժմ թուրքական բանտում գտվող Օսման Քավալային։ Նա անընդունելի է համարել այն, որ թուրքական իշխանություններն առանց մեղադրական եզրակացության բանտում են պահում Քավալային։ Եվրախորհրդարանն իր լիագումար նիստում մարտ ամսին կանդրադառնա միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ընդունած առաջարկին: Ի տարբերություն Եվրախորհրդարանի՝ Եվրամիության անդամ որոշ երկրներ չեն ողջունում Թուրքիայի հետ բանակցությունների առկախման առաջարկը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |