ԱԱԾ-ն՝ Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների հետ կապված ստուգումների մասին. Մեզ որևէ բան չի կաշկանդում![]() 21 փետրվարի 2019 - 17:02 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ-ին որևէ բան չի կաշկանդում ցանկացած անձի նկատմամբ համապատասխան ստուգումներ իրականանցելու հարցում: Այդ մասին հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների հետ կապված ստուգումներ իրականացնելու հավանականության մասին հարցին: «Եթե կլինեն փաստեր, որոնք կվկայեն այս կամ այն անձի արարքներում հանցակազմ, մենք կհարուցենք քրեական գործ», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։ ԱԱԾ տնօրենը վստահեցրել է, որ եթե ինչ-որ բան լինի, իրենք անպայման կհրապարակեն։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կողմից իրեն դատի տալուն՝ հայտարարելով, որ դատի տալը ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է: Ընթերցեք նաև.Վանեցյան. Քոչարյանը նաև շատ դրական գործեր է արել ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |