ԵԱՀԿ ՄԽ-ն կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին ձեռնպահ մնալ մաքսիմալիստական եւ ռազմատենչ հայտարարություններից

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ) ողջունում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի կառուցողական մոտեցումը Ղարաբաղի հարցում, ինչը դրսեւորվեց հունիսի 6-ին Սանքտ Պետերբուրգում կայացած նրանց հանդիպման եւ տարածաշրջան միջնորդների հունիսի 27-28-ին կատարած այցի ժամանակ: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ կայքում զետեղված ՄԽ-ի հայտարարության մեջ: Այնտեղ, մասնավորապես, ասվում է.«ԵԱՀԿ ՄԽ-ն կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին ձեռնպահ մնալ մաքսիմալիստական եւ ռազմատենչ հայտարարություններից, քանի որ մենք միասին ենք աշխատում խաղաղ կարգավորմանը հասնելու ուղղությամբ: Չկա եւ չի կարող լինել ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծում: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Սանքտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը ողջունեցին ՄԽ-ի շրջանակներում ընթացող բանակցությունները: Համանախագահները սպասում են ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳն ղեկավարների հանդիպմանը մոտակա շաբաթներին` հիմնարար սկզբունքների հիման վրա բանակցությունները առաջ տանելու նպատակով»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---