Նազարբաևը պաշտոնանկ է արել կառավարությանը

Նազարբաևը պաշտոնանկ է արել կառավարությանը

PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնանկ է արել երկրի կառավարությանը: Համապատասխան հրամանագիրը նա ստորագրել է փետրվարի 21-ին: Վարչապետի լիազորությունները ժամանակավորապես կկատարի առաջին տեղակալ Ասկար Մամինը: Կառավարության անդամները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչ նոր կառավարության ձևավորումը:

Ժողովրդին ուղղված ուղերձում Նազարբաևը հայտարարել է, որ կառավարությունն «Ազգային բանկի հետ համատեղ այդպես էլ չկարողացավ իրական խթաններ ու գործիքներ ստեղծել տնտեսության որակական աճի համար, գրում է Deutsche Welle-ն:

Նախագահը նշել է, որ 2 տարի առաջ կառավարությունը ստացել էր բոլոր անհրաժեշտ լիազորություններն ու անկախություն՝ լուծելու համար սոցիալ-տնտեսական հարցերը, իսկ «սննդամթերքի ծախսերն աճում են:

Նազարբաևը մեղադրել է նախարարներին, ինչպես նաև մարզերի գործադիր մարմինների ղեկավարներին «բնակչության հետ աշխատելու անկարողության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---