Բրազիլիայում ամբարտակի փլուզումից զոհվածների թիվը հասել է 176-ի

Բրազիլիայում ամբարտակի փլուզումից զոհվածների թիվը հասել է 176-ի

PanARMENIAN.Net - Բրազիլիայում ամբարտակի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 176-ի:

Ողբերգության բոլոր զոհերի ինքնությունը հաստատվել է: Եվս 134 մարդ անհետ կորած է համարվում, գրում է «Կոմերսանտը» UOL պորտալի վրա հղումով:

Ամբարտակը պատկանում է Vale ընկերությանը՝ այդտեղ մետալուրգիական արդյունաբերության թափոններ պարունակող ջուր էր պահվում: Հունվարի 25-ին ամբարտակը փլուզվել է՝ ջրի հոսքերը թափվել են բնակելի տների վրա Բրումադինյու շրջանում:

Ըստ իշխանությունների, նմանատիպ բնութագրերով ամբարտակների կեսը Բրազիլիայում պատշաճ վիճակում չէ և դրանց մասնակի փլուզման հավանականությունը մեծ է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---