Հայաստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Ռուբեժ-2008» զորավարժությունները

PanARMENIAN.Net - Հայաստանում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ-ի «Ռուբեժ-2008» զորավարժությունները: Զորավարժություններին մասնակցում են շուրջ 4 հազար զինծառայողներ Հայաստանից, Ռուսաստանից եւ Տաջիկստանից: «Զորավարժությունների երկու առաջին փուլերը կկրեն քաղաքական բնույթ: Դրանց նպատակն է լարված իրավիճակի կարգավորումը խաղաղ ճանապարհով»,-բացմանը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:



Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ զորավարժություններն ունեն ռազմավարական նշանակություն միջազգային եւ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության պահպանման համար: «Զորավարժությունների ընթացքում կհամակարգվեն միավորված ուժերի գործողությունները լոկալ պատերազմներում եւ զինված բախումներում: Միասին մենք կկարողանանք դիմակայել կազմակերպության երկրների ռազմական սպառնալիքներին»,-ընդգծել է Օհանյանը:



«Ռուբեժ» զորավարժությունները անց են կացվում ամեն տարի 2005թ, ի վեր: Մինչ այժմ դրանք անցել են միայն Կենտրոնական Ասիայի երկրներում` Ղազախստանում, Ղրղզստանում եւ Տաջիկստանում:



ՀԱՊԿ-ին անդամակցում են ԱՊՀ յոթ երկրներ` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը եւ Ռուսաստանը: Ներկայումս ՀԱՊԿ-ի նախագահն է Հայաստանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---