Փաշինյան. Տարածաշրջանի ռազմաքաղաքական միջավայրը թույլ չի տալիս յոլա գնալով ապրել

Փաշինյան. Տարածաշրջանի ռազմաքաղաքական միջավայրը թույլ չի տալիս յոլա գնալով ապրել

PanARMENIAN.Net - Ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը կառավարության կողմից հռչակված է որպես առաջնահերթություն: Այդ մասին կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դրա համար անհրաժեշտ է իրականացնել կառուցվածքային փոփոխություններ և գտնել հնարավորություններ, որ ոլորտի ֆինանսավորումը էական մեծանա:

Նա հավելել է, որ այն աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական միջավայրը, որ «այսօր կա տարածաշրջանում մեզ թույլ չի տալիս յոլա գնալու տրամաբանությամբ ապրել», հայտնում է Panorama.am-ը:

«Յոլա գնալու այդ տրամաբանությամբ մենք ընդամենը սպառում ենք այն ռեսուրսները, որոնք մենք ունենք։ Պետք է մտածենք մեր ռեսուրսների զարգացման մասին։ Այո, մենք պետք է գնանք ոչ պոպուլյար, կամային լուծումների, որ համոզվենք, որ մեր պետական համակարգում պարապ օղակ չկա», - հավելել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ռազմարդյունաբերության զարգացումը պետք է իրականացվի գիտական պոտենցիալի, մասնավոր ներդրումների և պետական կառավարման համակարգի հստակ աշխատող մեխանիզմի միջոցով,

«Այս համատեքստում ենք դիտարկում Հայաստանում բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարության ստեղծումը, որը կարևոր, բայց ոչ բավարար պայման է, որ մենք կարողանանք ոլորտում հասնել լուրջ փոփոխությունների։ Կարևոր է հատկապես գիտական պոտենցիալի հետ համագործակցությունը»։ Փաշինյանի կարծիքով՝ այսօր ՀՀ-ն որոշակի կարողություններ ունի, բայց դրանց ծավալը, թողութնակությունը գոհացուցիչ ու բավարար չէ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռազմարդյունաբերության ոլորտում ՀՀ-ն կարող է գործակցել լեհական «Լուբավայի» հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---