22 հուլիսի 2008 - 15:48 AMT
ՀԱՊԿ-ն հանգիստ է վերաբերվում Հայաստանում անցնող ՆԱՏՕ-ի զորավարժություններին
Ամեն մի պետություն իրավունք ունի կառուցել իր հարաբերությունները միջազգային կազմակերպությունների եւ դաշինքիների հետ, ուստի հարկավոր է հանգիստ վերաբերվել Հայաստանում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցնող ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա ընդգծել է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ պարտավորություններ ունի կազմակերպության առջեւ: «Ինչ վերաբերվում ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին, ապա այդ հարաբերություններն ունեն նաեւ մյուս պետությունները, այդ թվում նաեւ ՌԴ-ն: Ես ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում նրանում, որ այդ հարաբերությունները վերածվում են որոշ ակտիվ ռազմական միավորումների այս կամ այն տարածքում»,-ասել է նա` հավելելով, որ դա փոխլրացման արտաքին քաղաքականություն վարող պետությունների նորմալ գործունեությունն է: